Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինական կողմը հանդիպման վայր եկել է ուղղաթիռներով, ինչպես նախորդ անգամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բելառուսի Բրեստի շրջանում։














