ՌԴ 22-ամյա քաղաքացին Ջրաշենում տնակ է հրկիզել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 5.05-ին, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի սկզբնամասում տնակ է այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում, բնակելի տնակում հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածից, որտեղից մտել են էլեկտրական հոսանքի մալուխները: Տնակը գույքի հետ ամբողջովին այրվել է:
Հրդեհի ժամանակ տնակում ոչ ոք չի եղել:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հոսանքի լարերի կարճ միացումը:
Դեպքի առթիվ հուլիսի 9-ին հարուցվեց քրեական գործ:

Սպիտակի ոստիկանների միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին պարզվել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 4.30-ի սահմաններում, տնակը հրկիզել է Ռուսաստանի Դաշնության 22-ամյա մի քաղաքացի:

Նա ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել:
Կատարվում է քննություն:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

14 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago