«Дождь» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը, ասել է գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեեւան եթերում։ Սա վերաբերվում է եթերին, YouTube-ին և սոցիալական ցանցերի հեռարձակումներին։ Մարտի 1-ին արգելափակվել էր «Дождь» կայքը։
«Մեզ ուժ է պետք արտաշնչելու և հասկանալու, թե ինչպես շարունակել աշխատել: Մենք իսկապես հուսով ենք, որ կվերադառնանք եթեր և կշարունակենք աշխատել»,- ասել է գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան «Дождь»-ի եթերում։
«Дождь»-ը գործում է 2010 թվականի ապրիլից։














