Լրահոս 24/7
03.03.2022

ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում Ուկրաինան չի զիջի. Դմիտրի Կուլեբա

ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում Ուկրաինան չի զիջի. Դմիտրի Կուլեբա

Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ իր տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, այլ կքննարկի հումանիտար միջանցքների ստեղծումը, զինադադարը և իրավիճակին վերադարձը մինչև Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք չենք զիջի մեզ համար կարևորագույնը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Իհարկե, մենք շահագրգռված ենք հրադադարով, իրավիճակը վերադարձնելու ռուսական ագրեսիայի սկզբին՝ Ռուսաստանի ներկայության առումով»,- ասել է Կուլեբան։

Նախարարի խոսքով՝ «այժմ դեռ վաղ է կանխատեսել, թե կոնկրետ ինչ կստացվի բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի այն դիրքորոշումները, որոնք հայտարարվել են»։

«Եկեք հաջողություն մաղթենք մեր բանակցողներին: Եթե Ռուսաստանը այդ բանակցություններին մոտենա, ինչպես ասում են, բարեխղճորեն, ապա հնարավոր կլինի ինչ-որ լուծումներ գտնել»,- եզրափակել է նա։

Նշենք, որ քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժյան անտառում սկսել են բանակցությունների երկրորդ փուլը։ Հայտնի է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում «ռուսական առաջարկների» բլոկը բաղկացած է ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական մասերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել էր ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը: Հանդիպումը տևել էր հինգ ժամ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է