Լրահոս 24/7
04.03.2022

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», – ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա:

2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ–ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։ Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ–ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ աջակցեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին։

Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` կազմակերպությանը անդամակցելու ժամկետները։2014 թվականի դեկտեմբերին Ուկրաինան հրաժարվեց արտադաշինքային կարգավիճակից, այնուհետև Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին միացման ուղղությունը։ Այժմ այդ երկիրն ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ–ի գործընկերոջ կարգավիճակ ունի, սակայն ձգում է լիարժեք անդամակցության։

Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնմանը։ Սա Վաշինգտոնին և Բրյուսելին Մոսկվայի փոխանցած անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի գլխավոր պահանջն է։ Բացի այդ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմուտքը հրաժարվի հետխորհրդային երկրներում ռազմակայաններ ստեղծելուց, իր սահմանների մոտ հարվածային սպառազինություն տեղադրելուց և Արևելյան Եվրոպայում հետ քաշի ՆԱՏՕ–ի ուժերը 1997 թվականի դիրքերին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է