Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251-ով և դարձել 421 008: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 875 մարդ (-597), կատարվել է 2 909 913 թեստավորում (+3847), առողջացել են վարակվածներից 404 993-ը (+836):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 11-ով և դարձել 8516։














