Լրահոս 24/7
04.03.2022

Վ․ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Վ․ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող համատեղ ծրագրերը, որոնց թվում՝ կրթության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման համատեքստում։

Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ դպրոցական սննդի ապահովման շրջանակում: Նախարարը նաև բարձր է գնահատել «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և առանձնահատուկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ներկայացնելով ռազմավարության հիմնական նպատակները և թիրախները:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման խնդրին՝ մասնագիտական կրթության զարգացման համատեքստում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ փորձ է արվել վերանայել ըստ մասնագիտությունների բուհերի պետպատվերի տեղերի բաշխման քաղաքականությունը՝ այս հարցում կարևորելով երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ներկայում ընթացող ակտիվ երկխոսությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիայն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում թևակոխել է մեծածավալ բարեփոխումների փուլ՝ ընդգծելով, որ առանց կրթության հնարավոր չէ զարգացում, և հենց կրթությունն է ցանկացած երկրի զարգացման առանցքը: Նա հատկապես կարևորել է վաղ մանկության զարգացման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՄԿՈԻ ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով: Լիլա Պիտերս Յահիայը շեշտել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և կառույցները պատրաստակամ են աջակցելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել այդ ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են:

Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով, ինչպես նաև այն ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:
Հանդիպմանը արծարծվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է