«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է»․ այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Նա Հայրենիքը սիրելու և գործով պաշտպանելու խորհրդանիշ դարձավ հայ ժողովրդի համար, ինչի համար էլ նրան հայը կնքեց Սպարապետ։ Նրա հզոր մտքերը մինչ օրս կարող են հայրենասիրության դասեր տալ մեզնից շատերին։
«Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»:
Մեծ է Սպարապետի ներդրումը ոչ միայն Հայոց Բանակի կայացման գործում, այլ նաև այն արժեհամակարգային ժառանգության, որը նա թողեց հայ ժողովրդին։
«Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է»․․․
Վազգեն Սարգսյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:














