Inditex-ը ժամանակավորապես կփակի ռուսաստանում իր հագուստի խանութները, այդ թվում Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull &Bear եւ Stradivarius: Այս մասին հայտնում է իսպանական El Pais հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Խոսքը գնում է օնլայն առեւտրի հարթակների եւ 502 բուտիկների փակման մասին, որոնցից 86-ը Zara-ն է: «Ներկայիս պայմաններում ընկերությունը չի կարող երաշխավորել Ռուսաստանում գործողությունների շարունակականությունը եւ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը»,- որոշել է Ինդիտեքսը:














