Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 115-ով և դարձել 421341: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4984 մարդ (-436), կատարվել է 2916349 թեստավորում (+3422), առողջացել են վարակվածներից 406193-ը (+505):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 8536։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1626 է։














