Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ հեռանկար չուներ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The New York Times-ի կիրակի օրը հրապարակված հոդվածում, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, ասել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։














