Լրահոս 24/7
06.03.2022

Ա․ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն ուղերձներ են փոխանակել

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս արտահայտվել է դժվարին իրավիճակներում երկու ժողովուրդների և պետությունների՝ միմյանց նկատմամբ ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությամբ։ Նախարարը նաև ընդգծել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև։

ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել առ այն, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը, հղելով իր ջերմագին շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում ունեցել են շարունակական զարգացում։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54