Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վիննիցայի մերձակայքում գտնվող օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է ռուս զավթիչների հրթիռային հարձակումից հետո: Այս մասին հայտնում է УНИАН-ը։
«Հենց նոր տեղեկացա Վիննիցայի վրա հրթիռային հարձակման մասին՝ 8 հրթիռ։ Մեր խաղաղ Վիննիցան երբեք Ռուսաստանին չի սպառնացել։ Հրթիռային հարձակումը կոշտ է, ցինիկ, օդանավակայանն ամբողջությամբ ավերված է։ Նրանք (օկուպանտները) շարունակում են ոչնչացնել մեր ենթակառուցվածքը, մեր կյանքը, որը մենք կառուցել ենք, մեր ծնողները, մեր տատիկներն ու պապերը, ուկրաինացիների սերունդը: Ամեն օր մենք կրկնում ենք.
«Փակեք Ուկրաինայի երկինքը: Փակեք բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ավիացիայի, բոլոր այդ ահաբեկիչների համար: Ստեղծեք մարդասիրական օդային գոտի առանց հրթիռների, առանց օդային ռումբերի: Մենք մարդիկ ենք, և դա ձեր մարդասիրական պարտքն է պաշտպանել մարդկանց, և դուք դա կարող եք։
Եթե դուք դա չանեք, եթե մեզ չտաք ինքնաթիռներ՝ մեզ պաշտպանելու համար, ապա կարելի է անել միայն մեկ հետևություն՝ դուք էլ եք ուզում, որ մեզ դանդաղ սպանեն։Սա ինչպես համաշխարհային քաղաքական գործիչների, այնպես էլ արևմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսօրվանից և ընդմիշտ»,- ասել է Զելենսկին։














