Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 059 831 պատվաստում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով պատվաստվել են 1 095 082 անձ, իսկ ամբողջապես պատվաստված է 936 227 մարդ։
Բացի այդ, 26 327 քաղաքացի էլ բուստեր դեղաչափ է ընդունել։














