Լրահոս 24/7
07.03.2022

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդում է, որ բացահայտվել եւ չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը։

Ցանցի կազմում, ըստ ԱԱԾ-ի, ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

«Պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական  կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները: 

Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել  Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:  

Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված  են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:

Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն հորդորում է բնակչությանը, հատկապես՝ զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:

Լրահոս
Ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան
14:07
Ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանն այս ընտրություններին մասնակցում է «ՈՒժեղ Հայաստանով». Նիկոլ Փաշինյան
13:51
Սերժ Սարգսյանն այս ընտրություններին մասնակցում է «ՈՒժեղ Հայաստանով». Նիկոլ Փաշինյան
Երևանի նախկին քաղաքապետը, Գյումրիի համայնքապետը գործել են կառավարության դեմ. վարչապետ
13:36
Երևանի նախկին քաղաքապետը, Գյումրիի համայնքապետը գործել են կառավարության դեմ. վարչապետ
Իսկ Մայր աթոռն ինչու՞ չի դատապարտում, զանգեր չի հնչեցնում, քույր եկեղեցիներին չի դիմում
13:19
Իսկ Մայր աթոռն ինչու՞ չի դատապարտում, զանգեր չի հնչեցնում, քույր եկեղեցիներին չի դիմում
Չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան
13:09
Չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան
Ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը. վարչապետ
12:42
Ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը. վարչապետ
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք․ ԲՀԿ
12:35
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք․ ԲՀԿ
Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը. Ուրալօղլու
12:33
Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը. Ուրալօղլու
Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը․ վարչապետ
12:09
Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը․ վարչապետ
Ոչ ոք չի ակնկալում ՄԻՊ-ից հրաշքներ, բայց լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն անընդունելի է
11:45
Ոչ ոք չի ակնկալում ՄԻՊ-ից հրաշքներ, բայց լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն անընդունելի է
Հայաստանից ԵՄ ուղևորահոսքերն աճել են․վարչապետ
11:27
Հայաստանից ԵՄ ուղևորահոսքերն աճել են․վարչապետ
Հակադարձում․ ինչո՞ւ Միքայել Մելքումյանի հաշվարկները չեն կարող արտացոլել հայ միգրանտների փոխանցումների ծավալը
11:12
Հակադարձում․ ինչո՞ւ Միքայել Մելքումյանի հաշվարկները չեն կարող արտացոլել հայ միգրանտների փոխանցումների ծավալը
Ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին. Սերժ Սարգսյան
11:04
Ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին. Սերժ Սարգսյան
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
18:36
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը
18:29
Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը