Categories: Լրահոս 24/7

Ռուսաստանում ինքնաթիռները դադարում են փոխադրման համար պիտանի լինել

“Аэрофлот” և “Россия” ավիաընկերությունները մարտի 8-ից դադարեցրել են բոլոր արտասահմանյան չվերթները։ Հետադարձ տոմսերով ուղևորները մարտի 6-ից կորցրել են Ռուսաստանից դուրս թռչելու հնարավորությունը՝ նրանք կարող են լքել երկիրը միայն միակողմանի տոմս գնելու դեպքում։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել, որ օտարերկրյա ռեգիստրներում գրանցված ավիաընկերությունները դադարեցնեն թռիչքները արտերկիր մարտի 6-ի ժամը 00:00-ից, իսկ արտերկրից թռիչքները մարտի 8-ին ժամը 00:00-ից։

Ռուսաստանում նաև երկարացվել է թռիչքների սահմանափակումները դեպի Անապա, Կրասնոդար, Գելենջիկ, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։

Այս որոշումներն ընդունվել են կապված այն պատժամիջոցների հետ, որոնք ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Կանադան և մի քանի այլ երկրներ կիրառեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։ Ռուսական ավիաընկերությունների կողմից քաղաքացիական փոխադրումների համար օգտագործվող ինքնաթիռների ճնշող մեծամասնությունը վարձակալված է օտարերկրյա ընկերություններից, որոնք պատժամիջոցների սահմանումից հետո ստիպված են խզել լիզինգային պայմանագրերը և իրենց տեխնիկան հետ վերցնել: Պատժամիջոցների մասին որոշման համաձայն՝ նրանք դա անելու ժամանակ ունեն մինչև մարտի վերջ։

Այս պահին 980 օդանավերից 777-ը, որոնք Ռուսաստանն ունի մարդատար ավիացիայում, գտնվում են վարձակալության տակ։ Դրանցից 515 ինքնաթիռ, այսինքն՝ կեսից ավելին, վարձակալվել են արտասահմանյան ընկերություններից։ Ուղևորատար ինքնաթիռների լիզինգային համակարգի կասեցումը կազդի այնպիսի ավիաընկերությունների վրա, ինչպիսիք են “Аэрофлот”, “Россия”, “Уральские авиалинии”, S7 և Azur Air-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

3 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago