Լրահոս 24/7
08.03.2022

«Անձամբ դուք պետք է ամեն գնով դադարեցնեք արյունահեղությունը». Յանուկովիչը դիմել է Զելենսկիին

«Անձամբ դուք պետք է ամեն գնով դադարեցնեք արյունահեղությունը». Յանուկովիչը դիմել է Զելենսկիին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին՝ ասելով, որ նա «պարտավոր է ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի»։ Յանուկովիչի ուղերձը հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ուկրաինայի նախկին նախագահն ասել է, որ անընդհատ մտածում է, թե ճի՞շտ է վարվել՝ 2014 թվականին լքելով երկիրը։ Յանուկովիչի խոսքով՝ ինքը դա արել է արյունահեղությունից խուսափելու համար, սակայն նրա «զոհաբերությունը չի կանգնեցրել Մայդանի իշխանություններին»։ «Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է ինչ-որ կերպ օգնել ուկրաինացի ժողովրդին»,- նշել է Յանուկովիչը։

«Ես ուզում եմ նախագահական և նույնիսկ մի փոքր հայրական ձևով դիմել Վլադիմիր Զելենսկիին. Վլադիմիր Ալեքսանդրովիչ, հավանաբար երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, այն մինչև վերջին ուկրաինացին կռվելու մասին չէ։

Դա անձնազոհության մեջ է, սեփական հպարտության ու հավակնությունների դեմ հաղթանակի մեջ՝ հանուն մարդկանց կյանքը փրկելու։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը եւ խաղաղության համաձայնություն ձեռք բերել։

Ձեզանից դա են սպասում Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում ձեր գործընկերները երախտապարտ կլինեն ձեզ: «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթեոսի Ավետարան 5 գլուխ 9)»,- ասել է Յանուկովիչը։

Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը փախել է Ուկրաինայից 2014 թվականին՝ երկրում անկարգությունների բռնկումից հետո։ Այդ ժամանակվանից նա ապրում է Ռուսաստանում։ Կիևում Յանուկովիչին մեղադրեցին Մոսկվային Ուկրաինա զորքեր ուղարկելու խնդրանքով, ինչն իր հերթին հանգեցրեց Ղրիմի միացմանը Ռուսաստանին։

2019 թվականին Կիևի դատարանը Յանուկովիչին դատապարտեց 13 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով պետական ​​դավաճանության և պատերազմին աջակցելու մեջ։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հրաժարվել է Յանուկովիչին Ուկրաինային արտահանձնել՝ նրա հետապնդումը որակելով քաղաքական։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է