Գլխավոր
28.06.2024

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն` իր անցած ճանապարհի մասին

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն` իր անցած ճանապարհի մասին

Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը խոսել է իր անցած ճանապարհի, հաջող բիզնեսի բանաձևի և Բանկի մասին:

Հակիրճ կներկայացնե՞ք Ձեր կյանքի ճանապարհը։

Մենք ընտանիքում չորս եղբայր ենք, մեծացել ենք բարդ միջավայրով առանձնացող Երևանի թաղամասերից մեկում, որից զերծ պահելու նպատակով հայրս փոքրուց մեզ ներքաշել էր աշխատանքի մեջ՝ սերմանելով արժեք ստեղծելու ձգտումը:

Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից: Հենց այդ տարիքից էր, որ օրս սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ից, այսինքն՝ մենք արթնանում էինք դասի ժամից 3 ժամ շուտ, որպեսզի գնայինք գործարան՝ աշխատելու:

Մեր ընտանիքում կար հինգ տղամարդ, և այս առումով հորս խոսքերը մինչ օրս ուղեկցում են ինձ.«Եթե մենք ընտանիքում ունենք 10 աշխատող ձեռք, ապա չպիտի ապրուստի խնդիր ունենանք»: Հայրս ստեղծող, արդար ու հարգված անձ էր ու, չնայած նրա ստացած 5-ամյա կրթությանը, մարդիկ, ի նշան հարգանքի ու նրա անցած փորձի՝ նրան անուն-հայրանունով էին դիմում:  

Արդեն ուսանող տարիքում, երբ հասցրել էի յուրացնել աշխատանքի ու կանոնակարգվածության մշակույթը, քանի որ ուսմանը զուգահեռ շարունակում էի աշխատել, որոշումներ կայացնելիս հաճախ քննարկումներ էի ունենում թե՛ հորս, ով, կյանքի դժվարություններին ականատես լինելով, ավելի պահպանողական հայացքներ ուներ, թե՛ առանձին ավագ եղբորս հետ, ով ավելի առաջադեմ ու նորարար էր, և ինձ համար ձևավորում էի մոտեցման մի ոսկե միջին, որով էլ առաջնորդվում եմ առ այսօր: 

Կուտակելով դեռահաս ու երիտասարդ տարիների ամենօրյա աշխատանքի պատկառելի փորձը՝ արդեն 90-ականներին՝ Սովետական միության փլուզման շրջանում, եղբայրներս և ես բավարար պատրաստված դիմավորեցինք շուկայի ազատականացման շրջափուլը և, օբյեկտիվ գնահատելով բիզնես միջավայրի առկա ու սպասվող ներուժը, ճիշտ մեկնարկով ու հաջող կառավարմամբ սկսեցինք ամրապնդել «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմքերը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
19:49
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին
19:22
Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը
19:15
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը
ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
18:31
ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների
18:21
Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների
ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին
18:20
ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
18:18
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
17:37
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մտել են Նոր Նորքի բաժին
17:35
Նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մտել են Նոր Նորքի բաժին
Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին
17:02
Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
17:00
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
16:31
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ
16:30
Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
16:28
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»
16:27
Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»