X
Մենք սոց. ցանցերում

Աֆիշա

ԼԻՆԴԱ․ 28 դեկտեմբերի՝ մարզահամերգային համալիր

 

ԼԻՆԴԱ՝ Տրիպ ռոքի և էլեկտրոնային էթնո երաժշտության սիրահարները դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հնարավորություն կունենան  մասնակցելու մեգամիջոցառման, որտեղ երեկոյի հեդլայները կլինի Լինդան՝ 90-ականների ռուսական շոուբիզի ամենաէքստրաօրդինար և քննադատված կերպարներից մեկը։

«Песни Тибетских Лам» և «Ворона»՝ 90-ականներին այս երկու ալբոմնները, որոնք ստեղծվեցին Լինդա և Ֆադեև տանդեմի արդյունքում, երգչուհուն դարձրին ճանաչված ողջ հետսովետական տարածքում։

Мало Огня, Марихуана, Танец под водой, Ворона, Взгляд изнутри … Ֆանտաստիկ էներգետիկայով այս աղջնակը, որը սպիտակ ագռավ էր հետսովեստական Ռուսաստանի նոր-նոր ձևավորվող շոու բիզնեսում, մեկը մյուսի հետևից գրանցում է հաջողություններ և իր տեղը զբաղեցնում Էլեկտրո-Էթնո ժանրում։ 1999-ին նրա «Взгляд изнутри» երգի տեսահոլովակը երկար ժամանակ չէր անցնում սահմանված ցենզուրան։

Լինդային շատ հաճախ քննադատում են իր ոճի համար, բայց դա նրան չի խանգարում մնալ միշտ ինքնատիպ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս