Աֆիշա
08.03.2021

Դավիթ Ղարիբյան – Տեսահոլովակի պրեմիերա՝ նվիրված Կանանց միջազգային օրվան և Մայրության ու գեղեցկության տոնին

Դավիթ Ղարիբյան - Տեսահոլովակի պրեմիերա՝ նվիրված Կանանց միջազգային օրվան և Մայրության ու գեղեցկության տոնին

Ի՞նչ զգացողություններ էին ուղեկցում ՁԵՐ նոր տեսահոլովակը պատրաստելիս։

Թե որպես դերասան և թե որպես մոդել հաճախ ինքս իմ մեջ հակադրվում եմ մի իրողության հետ, երբ առաջարկվող դերի հոգեկերպարը կերտելիս տարաձայնություններ են առաջանում իմ և ռեժսորի միջև։ Եվ այդ առումով առանձնակի են այն դեպքերը, երբ դու միաժամանակ և դերասան ես և ռեժիսոր, անկախ նրանից թե ինչ դեր ես կատարում և որքան է դերի տևողությունը։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնել յուրաքանչյուր տղամարդու սրտի ամենասուրբ անկյուններից բխող այնպիսի ակնթարթների համադրություն, որը կամբողջացներ ՄԱՅՐ լինելու առաքելությունը։ Իմ մեծերից շատ եմ լսել, որ «մարդ ծնվում են, անձ դառնում» և այս հրաշագործության մեջ բացառիկ է մայրիկների դերը։  Ուրախ եմ, որ շրջապատված եմ այնպիսի պրոֆեսիոնալներով, ինչպիսիք են իմ ընկերները, որոնց անշահախնդիր նվիրումով ստեղծվեց այս փոքրիկ տեսահոլովակը՝ ճիշտ է փոքրիկ, սակայն իմաստով խորը, բովանդակությամբ հարուստ։

Դուք այն թողարկում եք մարտի 8-ին ՝ Կանանց միջազգային օրը … ինչու՞ է դա ձեզ համար այդքան կարևոր:

Ողջ մարդկության կողմից ընդունված Կանանց միջազգային օրը՝ մարտի ութի տոնը իմ վերը նշված մտքերի վառ ապացույցն է։ Չեմ էլ կարողանում պատկերացնել, որ հազարամյակներ շարունակ նման տոն գոյություն չի ունեցել, որն առաջին անգամ նշվեց 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցության կողմից Նյու Յորքում։

Կենսաէներգետիկայի հիմնադիր Ալբերտ Լենինջերի մենագրություններից մեկում գրված է, որ կենդանական աշխարհն անկենդանից տարբերվում է նրանով, որ ունի կիսվելու, այսինքն՝ իր նմանը արտաբերեկու հատկություն։ Իմ համար այդ հատկության հիմնական կրողը ՄԱՅՐԵՐՆ են և որով պայմանավորում են կյանքի անմահությունը։ Փաստորեն մարդը ծնվում է, իր վրա կրելով նախնիների գենետիկան և փոխանցում այն իր ժառանգներին, մահանալով հանդերձ մնալով անմահ՝ շնորհիվ ՄԱՅՐԵՐԻ։ Ահա թե ինչու է իմ համար այդքան թանկ և կարևոր մարտի ութը։

Ո՞րն էր այս երաժշտական տեսահոլովակի նկարահանման Ձեր առանձնահատուկ մտահղացումը:

Երբեմն կերպար կերտելիս տեսնում ես այն երազում և հետո երազում ես այն իրականություն դարձնել։ Ահա նման իրավիճակում հայտնվեցի այս տեսահոլովակը ստեղծելիս։ Իմ համար շատ կարևոր էր շատ սեղմ տևողության մեջ արտահայտել սերն ու հարգանքը մայրերի առջև, որը լինի բնական, անկաշկանդ և զգացմունքային։ Կարծում եմ, ստացվել է իմ մտահղացումը՝ ժամանակի, երաժշտության և կերպարների հարմոնիան։ Էլ չեմ խոսում ստեղծագործական թիմի նվիրումի և ջանքերի մասին։

Ի՞նչ կցանկանաք պատմել մեր ընթերցողներին տեսահոլովակի երաժշտության մասին:

Իհարկե երաժշտության հեղինակը, իմ մտերիմ ընկեր, կոմպոզիտոր Կոնս Արթուր Նիկողոսյանը պատրաստ էր նոր երաժշտություն ստեղծագործել, սակայն առաջարկեց իր հեղինակած այն երաժշտությունը, որը համահունչ կլիներ մեր մտահղացմանը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ լսեցի նրան և ճիշտ որոշում կայացվեց։ Երաժշտության համար գրվեցին խոսքեր ևս, սակայն որոշեցինք տեսահոյովակը թղարկել միայն երաժշտական ուղեկցությամբ, քանի որ այն կլինի հասկանալի բոլոր լեզուներով։ Ահա որն է երաժշտության հզորությունը։ Եվ վերջապես այս տեսահոլովակը մեր թիմի կողմից նվիրում ենք ողջ աշխարհի բոլոր Մայրերին և կանանց, շնորհակալ եմ որ Դուք եղել եք, կաք ու կլինեք, քանի որ շնորհիվ Ձեզ մենք եղել ենք, կանք ու կլինենք։

Դավիթ Ղարիբյանի մասին ավելին իմանալու համար ստուգեք նրա IMDb էջը և հետևեք նրան Instagram- ում, Facebook- ում, Twitter- ում և ստուգեք նրա պաշտոնական կայքը:

https://www.imdb.com/name/nm3776313/

https://www.instagram.com/davidgharibyantv/

https://www.facebook.com/davidgharibyanVerifiedPage/

https://twitter.com/DavidGharibyan/

https://www.davidgharibyan.com/

Թարգմանությունը՝ Digital Journal-ից: Լուսանկարները`Էդգար Մելքոնյանի։

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին