Աֆիշա
11.12.2021

Digital Journal-ի հարցազրույցը պրոդյուսեր, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ

Digital Journal-ի հարցազրույցը պրոդյուսեր, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ

What do your plans for the future include? (Ի՞նչ են ներառում ապագայի ձեր ծրագրերը)

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ապագան կապված է ներկայի հետ արագ փոփոխվող, էքսպոնենցիալ օրինաչափությամբ, և եթե ամեն ինչ ըստ պլանավորվածի գնա, շուտով կտեղափոխվեմ Ֆրանսիա՝ իրականացնելու նոր ֆեյշն նախագծեր։ Կշարունակեմ նաև գործունեություն ծավալել իմ երկրում՝ համատեղելով այն ֆրանսիականի հետ։

Տեղեկացնեմ Ձեզ, որ ներկա պահին ԱՄՆ-ում և Հայաստանում հեռարձակվում է «Արի Պարենք» հեռուստասերիալը, որի պրոդյուսերներից մեկը ես եմ, և պլաններ կան, որ ապագայում նկարհանենք «Արի Պարենք 2»-ը, կամ մեկ այլ հեռուստասերիալ՝ արդեն հումորային ժանրի մեջ, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանում հայտնի տիկտոկերներ։

Ցանկանում եմ նաև մրցանակաբաշխություն անցկացնել, որի հետ կապված ապագայում կխոսեմ: Շարունակելու եմ համագործակցությունս բուլղարացի իմ գործընկերների հետ։

Իմ վրա բարձր տպավորություն թողեց Մարոկկոյի արքայազն Մուլա Իսմաիլը, որի հետ իմ հեռախոսազրույցը շատ ոգևորող և հեռանկարային էր՝ նորարարական համագործակցության առումով։

Դեռևս այսքանը։

What are some of your proudest moments of 2021? (Որո՞նք են 2021 թվականի ձեր ամենահիշարժան պահերը)

Այս տարվա հիշարժան օրերից կարող եմ նշել իմ այցը Բուլղարիա՝ «Միստեր Բուլղարիայի» շրջանակներում, որտեղ որպես ժյուրիի անդամ էի հրավիրված։ Այդ ընթացքում, շնորհիվ իմ լավ ընկեր Նասկո Լազարովի, ծանոթացա մի շարք նոր ընկերների և գործընկերների հետ, որոնցից են Ադրիան Սինան՝ «Ռումինական Ակցենտ» խմբի մեներգիչը, ռումինացի տաղանդավոր դիզայներ Կատալին Բոտեզատուն, գեղեցկուհի՝ բուլղարացի երգչուհի Անդրեան, ինչպես նաև իմ հայրենակից՝ պոկերի արքա Ռոջեր Հայրապետյանը։ Մեծ ցանկություն ունեմ նրանց հրավիրել Հայաստան՝ ծանոթացնելու մեր մշակույթի և ավանդույթների հետ։

Շատ ուրախ էի, որ 10 տարի անց կրկին մեկնեցի Իսպանիա՝ Բարսելոնա, իմ բարեկամներին տեսակցության և վայելելու իսպանական ֆիեստաները, ինչպես նաև երկարատև մեկնումս Ֆրանսիա և այս ամենի ամենատպավորիչ պահը հանդիպումն էր Փարիզում բնակվող քեռուս հետ, ում 30 տարի չէի տեսել։

What motivates you each day, Davit? (ինչն է քեզ մոտիվացնում ամեն օր, Դավիթ):

Խնդրում եմ մեծամտություն չհամարել, ցանկանում եմ ժամանակի և տարածության «Անհայտության կտավի» վրա նոր ստեղծագործական էջ բացել, հյուսել իմ գոբելենը, որից ջերմություն ու լույս կառաքվի, օգտագործել ներկապնակի իմ գույները և թողնել իմ հետքը՝ հանուն ապագայի:

What would you like to say to your fans and supporters? (Ի՞նչ կցանկանայիք ասել ձեր երկրպագուներին և աջակիցներին)

Կարծում եմ արվեստի բնագավառի մարդիկ ստեղծագործում են հանուն մարդկության և մարդկանց հոգևոր բարօրության և առանց երկրպագուների այն նման կլինի մի առանձնատան՝ առանց բնակիչների և կկորցնի իր դերն ու նշանակությունը։ Սիրելի երկրպագուներ, ձեզանից յուրաքանչյուրի շունչն ու ներկայությունը իր ավանդն է թողնում իմ ստեղծագործություններում և հոգևոր սնունդ է հետագա արարչության: Իմացեք ճշմարտությունը՝ ես միշտ Ձեր աջակցության կարիքն ունեմ։

Is there anything else you would like to say or add that we did not cover?  (Կա՞ ինչ-որ բան, որ կուզեք ավելացնել, որին չենք անդրադարձել)

Ցանկանում եմ երկիր մոլորակի բնակիչներին խաղաղություն և առողջություն: Ոչ պատերազմներին և համաճարակներին: Բարին ընդ ձեզ։

Դավիթ Ղարիբյանի մասին ավելին իմանալու համար ստուգեք նրա IMDb էջը և հետևեք նրան Instagram- ում, Facebook- ում, Twitter- ում և ստուգեք նրա պաշտոնական կայքը:

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին