2020-06-26
Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ. Նիկոլ Փաշինյան
Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»,- գրել է վարչապետը։
Հիշեցնեք, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բարձր դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է. նրանք երեքն են՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը: Թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։
Նմանատիպ Նյութեր