X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի մեքենան վաճառքի կամ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Բաղդասարյանի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը, իսկ որոշ վայրերում մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»:

Օրինագծով առաջարկում է ստեղծել նման մի վայր, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վարձույթը կամ վաճառքը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս