X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Ի՞նչ անել երբ զգեստապահարանում միայն սև գույնն է

Շատ տղաներ նույնիսկ 30 ջերմաստիճան շոգին փողոց են դուրս գալիս ամբողջությամբ սև գույնի հագուստով։ Պատճառը ոչ միայն սև գույնի հանդեպ սերն է, այլև ճիշտ գույներ համադրելու վախը։ Համաձայնեք, որ ավելի հեշտ է սև տաբատի հետ հագնել որևէ մուգ վերնաշապիկ, քան խճճվել բազմազան գույների մեջ ու ծիծաղելի երևալ։

Ժամանակակից ամենամռայլ ֆիլմերի ռեժիսոր Թիմ Բյորթոնը նույնպես այս շարքում է։ Նրա պարագայում դա զարմանալի չէ, հատկապես եթե դիտել եք «Հարսնացուի դիակը»ֆիլմը։ Ավելի վաղ տարիքում այնուամենայնիվ ռեժիսորը կարողանում էր սևի հետ հետաքրքիր ու ճաշակով համադրություններ անել։ Եթե ցանկանում եք ձեր զգեստապահարանում նույնպես փոփոխություններ անել, ապա հետևեք նրա օրինակին։

Փոխարինեք սևը շագանակագույնով, կապույտով կամ մոխրագույնով։

Եթե դժվարությամբ եք տրվում ժամանակակից թրենդներին ու զգույշությամբ եք ընտրում գույներ, ապա այս տարբերակը ձեզ համար է։ Պարտադիր չէ գնել վարդագույն վերնաշապիկ կամ կանաչ տաբատ։

Ավելացրեք բաց գույներ։

Մուգ գուների մեջ ավելի լավ կընդգծվի բաց գույնի վերնաշապիկը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս