Բլոգ
20.02.2021

Պատմության մեջ խոշորագույն ընկերությունների միաձուլման դեպքերը

Պատմության մեջ խոշորագույն ընկերությունների միաձուլման դեպքերը

Ներկայումս նույնիսկ այն ընկերությունների շրջանում, որոնք իրենց շուկաների առաջատարներն են, կա խոշորացման միտում: Շուկայում դիրքերն ամրապնդելու համար մեծ ընկերությունները ձեռք են բերում դաշտում գործող միջին կորպորացիաներ կամ միաձուլվում են նմանատիպ այլ խոշոր ընկերության հետ։

Մինչ օրս պատմության մեջ ամենամեծ միացումը «America Online Inc.»- ի և «Time Warner»-ի գործարքն է, որը փորձագետները գնահատել են աստղաբաշխական 186 միլիարդ դոլար։ Այս միաձուլման նպատակը «America Online Inc.»- ի հաճախորդների բազայի միացումն էր «Time Warner» ընկերության տեղեկատվական-ժամանցային ռեսուրսներին: Այս գործարքը փոխշահավետ էր նաև նրանով,  որ դրա կնքման պահին՝ 2000 թվականին տեղեկատվական ոլորտի ընկերություններն ակտիվորեն համացանցում առաջխաղացման ուղիներ էին փնտրում, իսկ պրովայդերներին անհրաժեշտ էր հետաքրքիր կոնտենտ` ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար:

Պատմության մեջ ընկերությունների միավորման երկրորդ խոշոր դեպքը հեռահաղորդակցության ոլորտի  հսկաներից «Vodafone AirTouch»-ի կողմից «Mannesmann» ընկերության ձեռքբերումն էր։ Երկար ժամանակ այս ընկերությունները մրցակիցներ էին։ «Vodafone»-ը առաջատար դիրքեր էր զբաղեցնում բրիտանական և ամերիկյան բջջային շուկաներում, իսկ «Mannesmann»-ին էր պատկանում եվրոպական խոշորագույն մի քանի օպերատորներ։ 1997 թվականից սկսված գործարքի գներն անընդհատ աճում էին և ի վերջո, սկզբնական 77 միլիարդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի «Vodafone»-ը գնում է իր մրցակցին ու ունենում 42 միլիոն բաժանորդ՝ աշխարհի տարբեր ծայրերում։

Նավթի և գազի արդյունաբերության բնագավառում խոշորագույն միացումը դարձավ «Exxon» և «Mobil» ընկերությունների միջև 80,3 մլրդ դոլար գնահատվող գործարքը։ Նոր ձևավորված «Exxon Mobil Corporation»-ի ընդհանուր կապիտալը գնահատվեց 272 մլրդ դոլար։ Նա դարձավ աշխարհում ավելի քան 40 նավթամշակող գործարանի սեփականատեր։

Ամենաքննարկվողներից էր նաև ժամանցի և զվարճանքի ոլորտից «Disney»-ի կողմից «Fox» ընկերության գնումը՝ 71,3 մլրդ դոլարով։ Այս գումարի դիմաց «Disney» ստուդիան ձեռք է բերել նաև «21st Century Fox»-ի հայտնի ֆիլմերի և մի շարք սիրված հեռուստասերիալների (այդ թվում ՝ «The Simpsons»-ի) հեղինակային իրավունքները: Բացի «Fox»-ի բաժնեմասերից, «Disney»-ը ձեռք է բերում նաև «Sky» հեռուստաալիքի 39% և «Hulu» սթրիմինգային ծառայության 30% մասնաբաժինը։ Նրան է փոխանցվում նաև «National Geographic» հեռուստաընկերությունը։

Ինտերնետ ընկերությունների ոլորտում խոշորագույն միաձուլումներից էր 2014 թվականին Մարկ Ցուկերբերգի հիմնադրած «Facebook»-ի կողմից «WhatsApp» մեսենջերի ձեռքբերումը։  Գործարքի արժեքը 19 միլիարդ դոլար էր։ «WhatsApp»-ը նոր տեմպերով ու ավելի հաջող շարունակեց աճել ` նոր մայր ընկերության աջակցությամբ։ Գործադիր տնօրեն Յան Կումը պահպանեց իր աթոռը, ինչպես նաև միացավ «Facebook»-ի տնօրենների խորհրդին:

Կարեն Կոլոսով

Լրահոս
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
16:58
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
16:43
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
16:15
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
16:14
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
16:08
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
15:45
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
15:33
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
15:18
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
15:06
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
14:41
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
14:23
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
13:59
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
13:39
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
13:20
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ
13:17
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ