X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Մահվան դատապարվածների վերջին խոսքը

ԱՄՆ Տեխաս նահանգը համարվում է մահապատժի դատապարված մարդկանց քանակով առաջինը։ Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի վերջին խոսքը․

Միգել Էնջել Փարեդես – 32 տարեկան

Հանցանքը – 2 հանցակիցների հետ միասին կրակել է 3 մարդու վրա, ապա այրել նրանց դիակները

«Ես ուզում եմ խոսքս ուղղել սպանվածի ընտանիքին։ Հուսով եմ դուք այլևս ատելություն չեք զգում իմ կատարածի հանդեպ։ Ես լույս աշխարհ եկա որպես առյուծ, բայց հիմա գնում եմ գառան պես խաղաղ։ Իմ հոգում խաղաղություն է։ Հուսով եմ իմ զոհերը ներել են ինձ իրենց սրտերում։ Ես իմ կյանքում ներում եմ ու սիրում բոլորին։ Աղոթեք իմ հոգու հանգստության համար, ես ինձ ներում եմ։ Տեր Աստված վերցրու հոգիս։ Ներեք ինձ, ես ձեզ բոլորիդ սիրում եմ ու միշտ կլինեմ ձեզ հետ։ Աստված իմ, իմ փրկիչ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ ․․․»

Ջեֆֆրի Դեյմոնդ Ուիլիամս – 37 տարեկան

Հանցանքը – ավտոմեքենայի առևանգման ժամանակ կրակել ու սպանել է ոստիկանի

«Ոստիկաններ, դուք ծաղրածուներ եք։ Ուզում եք, որ անմեղ երեխաներին չսպանեն ? Որ ոչ ոք ձեր երեխաներին չկրակի ? Ու եթե հանկարծ ես ինչ-որ մեկին սպանում եմ, դուք էլ որոշում եք, որ ինձ պետք է սպանեք ? Աստաված գիտի, թե ով ինչի է արժանի։ Հասկացաք դուք ? Ես սիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ են սիրում և չեմ սիրում նրանց, ովքեր ինձ չեն սիրում»։

Դեյվիդ Մարտինեզ – 29 տարեկան

Հանցանքը – Բռնաբարել է 24 ամյա աղջա, այնուհետև խեղդամահ արել ու կտրել կոկորդը

«Միայն երկինքն ու կանաչ խոտը հավերժ կլինեն։ Այսօր հրաշալի օր է մեռնելու համար»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս