2020-08-05
Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի. սահմանվել է արտակարգ դրություն
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել:
Իշխանությունները քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն են սահմանել: Որոշումը կայացվել է Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է նախագահ Միշել Աունի գլխավորությամբ:
Վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Վերջին տվյալներով՝ հաղորդվում է 78 զոհի և 4000-ից ավելի վիրավորների մասին:
Նմանատիպ Նյութեր