X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Այն նման էր ատոմային ռումբի պայթյունի․ Բեյրութը աղետից հետո

Բեյրութի նավահանգստում 2,750 տոննա ամոնիումի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հարյուր , վիրավորվել մոտ 4000 մարդ: Լիբանանի մայրաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի, իսկ քաղաքում մտցվել է արտակարգ դրություն: Ահա թե ինչ տեսք ունի Բեյրութը աղետից հետո:

Պայթյունի ուժգնությունը կազմել է 2,2 կիլոտոննա տրոտիլ։ Պայթյունն այնքան հզոր էր, որ զգացվում էր նույնիսկ Կիպրոսում, Լիբանանից 200 կմ հեռավորության վրա: Պայթյունի ալիքը առաջացրել է սեյսմիկ ալիքներ, որոնք համարժեք են 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժին և վնասել է շենքերը՝ մի քանի կիլոմետր շառավղով: Ականատեսները դեպքը համեմատել են ատոմային պայթյունի հետ:

Վնասվել են նաև հացահատիկային պահեստները՝ 85% պաշարով։ Լիբանանի իշխանությունները աղետի հետևանքները գնահատել են 3-5 միլիարդ դոլար:

Փրկարարները շարունակում են փլատակների տակ որոնումները: Անհետ կորած են համարվում տասնյակ մարդիկ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս