2019-07-23
ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարարի հետ
Հուլիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ:
Զրուցակիցները կարևորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես՝ զբոսաշրջության բնագավառում, երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Նմանատիպ Նյութեր