2019-07-25
«Զվարթնոց» օդանավակայանում մաքրուհին ոսկյա թևնոց է գողացել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի 58-ամյա մաքրուհուն:
Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ Նյութեր