Չնայած Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի, նրա տասնյակ թիմակիցների ձերբակալությանը եւ դատախազության կողմից գրեթե ամեն օր հրապարակվող «կոռուպցիոն գործերով» հաղորդագրություններին, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության վարկանիշը շարունակաբար աճում է, իսկ նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին մնացել է երեք տարի: Ինչպես միջազգային դիտորդներն են կարծում, այդ ընթացքում Թուրքիան հազիվ թե կարողանա այնպիսի արմատական լուծումների հասնել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» […]