Տուրքերի ավելացումը միայն այս տարի 24 մլրդ դրամ է ապահովել. Ավինյան
«2023թ. դեկտեմբերին, երբ մենք քննարկեցինք 2024թ. համար նախատեսվող տուրքերը, այդ ժամանակ նույնպես որոշակի քննադատություն հնչեց կառուցապատման ոլորտի շինթույլտվությունների տուրքերի ավելացման մասով։ Ուզում եմ ասել, որ այդ տուրքերի ավելացումը միայն այս տարի Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Հայկ Գրիգորյանի հարցին, […]