ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։ Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում եւ […]