«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։ Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների […]