«Հայկական խաղաղություն» խորագիրը կրող քանդակագործության փառատոնի քանդակներով NFT-ներ կստեղծվեն
Արմավիրի մարզ, Փարաքար համայնքում հուլիսի 15-ից, օգոստոսի 5-ը տեղի ունեցավ PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի Անվան Քանդակագործության Միջազգային Հայ-Իտալական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին հայտնի քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լեհաստանից: Քանդակագործության փառատոնի գեղարվեստական ղեկավարներն էին՝ Արա Հարությունյանի նվիրյալ աշակերտ Վիգեն Ավետիսը և Հայաստանին նվիրյալ՝ Մասիմո Լիպպին, իսկ համադրող՝ […]