Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան օրերս այցելել է Բադալյան եղբայրների հիմնադրած «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն: Դեսպանն ընկերության համահիմնադիր, Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում: Այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի, Creedroomz-ի գրասենյակներ: Ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դեսպանին ներկայացրել է ընկերությունների բազմապրոֆիլ […]