«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային՝ 2023-ի մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար։ Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել մրցույթը, հայտնել է EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը։ «Օբյեկտիվ վերլուծությունից հետո Ռեֆերենտ խումբն ու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարների խորհուրդը ցավով հանգել է այն եզրակացության, որ, հաշվի առնելով ներկայիս պայմանները, անվտանգության առումով առկա իրավիճակն […]