ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ։ Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև […]