«Հարգելի գործընկերներ,հայտնում եմ, որ քիչ առաջ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին»,-այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ «Միաժամանակ, տեղեկացնում եմ նաև, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը»,-գրել է նա: