Օգոստոսի 25-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ […]