Շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները. մեդիափորձագետ
Այս պահին շատերի մոտից, բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու, գողացել են WhatsApp հաշիվները։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել Facebook, քանի որ երկփուլայինի SMS-ը չի գալիս։ Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը, WhatsApp-ի խնդրի դեպքում, և Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը՝ որևէ մի ընկերոջ միջոցով։ […]