Բուք, մերկասառույց. կան փակ ավտոճանապարհներ
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։ Բքի պատճառով Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Թալինի, Աշտարակի, Աբովյանի, Եղեգնաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]