Ձմեռային գնիջեցում FLYONE ARMENIA -ի կողմից. ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից
Միայն 2023թ․ հոկտեմբերի 18-ից 28-ը, FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր բոլոր ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: Տոմսերը՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից, հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամFLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ,Միլան, Քիշնև, Դյուսելդորֆ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաևԹեհրանը, Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան: Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2024թ․ մարտի 30-ը, բացառությամբ՝ դեկտեմբերի 21-ից հունվարի 8-ը: FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավելհարմարավետ պայմաններ։ FLYONE ARMENIA ընկերության մասին FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար […]