Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է 2023-2024 թվականների համար կազմակերպության Կառավարիչների խորհրդի 11 նոր անդամների ընտրության մասին։ Գործակալության ղեկավար մարմիններից մեկի աշխատանքին այժմ կմասնակցեն Ալժիրը, Հայաստանը, Բանգլադեշը, Բուրկինա Ֆասոն, Էկվադորը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Նիդեռլանդները, Պարագվայը, Իսպանիան և Ուկրաինան։ Խորհուրդը վերանայում է ՄԱԳԱՏԷ-ի ֆինանսական հաշվետվությունները, ծրագիրը և բյուջեն և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Գլխավոր […]