Հոկտեմբերի 27–ի լույս 28–ի գիշերը Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի -3–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «Հոկտեմբերի 27–ի լույս 28–ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է –1–ից –3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4–ից -5 աստիճան ցուրտ»,– զգուշացնում են կենտրոնից։ Հոկտեմբերի 27–ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։