«Սա եզակի դեպքերից է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում նախագծին». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր անդրադարձել է զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրմանը․ «Փոխնախարարը հրապարակեց, որ մինչև հիմա ատեստացիային մասնակցել է 5908 զինծառայող։ Իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացրել է։ 5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացվել, անբավարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, ոչ թե գիտելիքներն են պակաս, այլ հազար տեսակի պատճառներ կան։ […]