Ճանաչողական այցով մայիսի 30-ին Գյումրիում էր Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի): «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ներուժի, այս պահին քաղաքում իրականացվող ծրագրերի, համագործակցությունների ու բազմաթիվ այլ հարցերի մասին: Համայնքի ղեկավարն իր խոսքում նաև ներկայացրել է տարբեր […]