Հայկ Կոնջորյանը մի շարք երկրների խորհրդարանականների կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանականներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որպեսզի վերջինս բացի Լաչինի միջանցքը և կատարի իր ստանձնած պարտավորությունները: «Որպես Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ […]