Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որը փակ է արդեն 8 օր։ Մանրամասները սկզբնաղբյուրում