Արցախում ջրամատակարարման ընդհատման խնդիր չկա. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան քաղաքացիների հարցումների, տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա: «Ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- հայտնում են շտաբից: